Հարավային Կորեան չի հաստատում ԿԺԴՀ-ի կողմից նոր հրթիռների մշակման մասին տեղեկատվությունը
International newsՀարավային Կորեան չի հաստատում այն տեղեկատվությունը, թե ԿԺԴՀ-ն իբր նոր հրթիռներ Է պատրաստում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հուլիսի 31-ին հայտարարել Է Հարավային Կորեայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
«Կառավարությունը ուշադիր հետեւում Է իրադրության զարգացմանը, մենք այդ հարցի շուրջ սերտ կապ ենք պահպանում ԱՄՆ-ի հետ: Բայց մենք չենք կարող հաստատել համապատասխան տեղեկատվությունը»,- Yonhap գործակալությունը մեջբերում Է անում Հարավային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքից:
Հուլիսի 30-ին The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական հանրակցության աղբյուրներ, հայտնել Էր, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայություններն այն բանի նշաններ են արձանագրել, որ ԿԺԴՀ-ն նոր հրթիռներ Է նախագծում այն արտադրական հարթակում, որտեղ ավելի վաղ պատրաստվում Էին այդ երկրում առաջին միջմայրցամաքային հրթիռները:
Ինչպես պնդվում Է, խոսքը կարող Է վերաբերել հեղուկ վառելիքով երկու նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների Փհենյանից ոչ հեռու գտվնող արտադրական համալիրում: Հրատարակության տվյալներով՝ համապատասխան եզրակացություններն արվել են վերջին մի քանի շաբաթներին, այդ թվում՝ հենվելով արբանյակային լուսանկարների վրա:
Թերթն ուշադրություն Է հրավիրել այ բանի վրա, որ հետախուզական տվյալները մատնանշում են ոչ թե ԿԺԴՀ-ի իշխանությունների հրթիռային ծրագրի ընդլայնումը, այլ այն, որ երկրում արդի զենքի մշակումն ու նախագծումը շարունակվում Է նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԿԺԴՀ-ի կողմից միջուկային սպառնալիքի բացակայության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: