Գլոբալ տաքացումը բացատրել են բնական ցիկլով
LifestyleՓրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) եւ Մաքս Պլանկի անվան քիմիայի ինստիտուտի (Գերմանիա) գիտնականների միջազգային խումբը հանգել Է այն եզրակացության, որ վերջին 11 հազար տարում գլոբալ տաքացումը կապված Է Հարավային օվկիանոսի ջրերից ածխաթթվական գազի արտազատման հետ: Դրա հետ մեկտեղ, այդ գործընթացը կապված չԷ կլիմայական փոփոխությունների հետ, որոնք մարդու գործունեությունից առաջացել են վերջին տասնամյակներում, եւ բացատրում Է սոսկ մի քանի հազար տարի առաջ հարաբերականորեն բարձր ջերմաստիճանի կայունացումը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Phys.org-ի մամուլի տեղեկագրում:
Հայտնի Է, որ Հարավային օվկիանոսը, որը շրջապատում Է Անտարկտիդան, այն տարածաշրջանն Է, որտեղ նկատվում Է խոշորամասշտաբ ափվելինգ՝ խորքային ջրերի բարձրացում դեպի մակերեւույթ: Այստեղ ծովի ջրում լուծված ածխաթթվական գազն արտազատվում Է դեպի մթնոլորտ:
Գիտնականները պարզել են, որ 11 հազար տարի առաջ տեղի Է ունեցել ափվելինգի ուժեղացում, որը հանգեցրել Է տաք կլիմայի կայունացման: