Yerevan, 25.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի եւ Իտալիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

Politics

Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջիո Մատարելան հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարություններով: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնում ենք Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը:

«Մեծարգո՛ պարոն Նախագահ Մատարելլա,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հարգելի՛ գործընկերներ,

Մեկ անգամ ևս սրտանց ողջունում եմ ձեզ Երեւանում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ նախագահ Մատարելլայի հետ մեր զրույցն ընթացավ ջերմ մթնոլորտում։ Բովանդակալից քննարկում ունեցանք հայ-իտալական համագործակցության լայն օրակարգի շուրջ։ 

Վերահաստատեցինք միջպետական հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը:

Համաձայնեցինք, որ պետք է լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-իտալական գործակցությանը նոր դինամիկ զարգացում հաղորդելու ուղղությամբ՝ ինչպես երկկողմ ֆորմատով, այնպես էլ միջազգային հարթակներում, այդ թվում՝ նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում: 

Արձանագրեցինք, որ Իտալիան, ընթացիկ տարում լինելով նաև ԵԱՀԿ նախագահող երկիր, կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ միջազգային ձեւաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Անդրադարձանք Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը։ Սա եւս մի ուղղություն է, որտեղ հայ-իտալական հարաբերությունները խորացնելու մեծ հեռանկարներ կան։ Այս առնչությամբ հույս հայտնեցի, որ Իտալիան նույնպես շուտով կվավերացնի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Երկկողմ համագործակցության կայուն զարգացման համատեքստում կարեւորեցինք նաև երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային դաշտի լիարժեք օգտագործումը, որն ընդգրկում է երեք տասնյակից ավելի իրավական փաստաթուղթ։

Արձանագրեցինք տնտեսական, գործարար, մշակութային եւ գիտակրթական կապերի ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ մարդկային շփումների կարեւորությունը:

Կարեւորելով մշակութային ժառանգության պահպանության հարցը՝ մեր համագործակցությունն էլ ավելի մեծ թափ կստանա վաղը Երևանում բացվող հայ-իտալական մշակութային ժառանգության պահպանման կենտրոնի շնորհիվ»: 

Վստահ եմ, որ պարոն նախագահի պետական այցն ամուր հիմքեր կստեղծի հայ-իտալական քաղաքական երկխոսությունն եւ բազմաոլորտ համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու համար։

Շնորհակալություն:

***

Նախագահ Սերջիո Մատարելլայի հայտարարությունը
 

Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նախագահ Սարգսյանին, ում եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորեցի վերջին ամիսներին այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել նրան, հայկական հաստատություններին եւ հայ ժողովրդին՝ ինձ եւ ինձ ուղեկցող պատվիրակությանը ցուցաբերած այսքան ջերմ ընդունելության համար: 
Իսկապես շատ ուրախ եմ կատարել Իտալիայի նախագահի՝ այս երկիր երբեւէ կատարած առաջին այցը այսչափ նշանակալից հանգամանքներում, ինչպիսիք են Հայաստանի Առաջին Հանրապետության հարյուրամյակը եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակը:

Այս այցը կատարելու իմ ցանկությունը մեծ էր, եւ չափազանց ուրախ եմ այցի համար՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների միջեւ առկա հնամենի կապերը եւ մեզ միավորող վստահության եւ բարեկամության հարաբերությունները: Վստահ եմ, որ այս առիթը մեզ հնարավորություն կտա էլ ավելի ամրապնդելու մեր գերազանց համագործակցությունը եւ խորը բարեկամությունը:

Այս կապի մասին են վկայում հաճախակի տեղի ունեցող հանդիպումները, փոխանակումները, բազմաթիվ ոլորտներում համագործակցությունը, եւ դրա լավագույն խորհրդանիշն է մեր զինված ուժերի համատեղ հանձնառությունը Լիբանանում՝ երկու երկրների համար էլ բարեկամ երկրում, խաղաղության եւ կայունության համար, ինչպես նաեւ այլ երկրներում, օրինակ՝ Աֆղանստանում:

Նախագահ Սարգսյանի հետ քննարկել ենք մեր գերազանց երկկողմ հարաբերությունները եւ բավարարված ենք այդ հարաբերությունների աճող ինտենսիվությամբ եւ որակով: 

Մեր երկկողմ հարաբերությունները մշակույթի ոլորտում արտացոլում են մեր բարեկամության առանձնապես խորը բնույթը:

Մենք շատ գոհ ենք համագործակցության ձեռք բերված մակարդակից, որին նպաստում են մեզ միավորող հազարամյակների պատմություն ունեցող շփումները եւ Իտալիայում հայկական սփյուռքի ներդրումը, որը բոլոր ժամանակաշրջաններում ունեցել է եւ այսօր էլ ունի որակապես բարձր հատկանիշներով օժտված բազում ներկայացուցիչներ:

Մեր հարաբերությունների՝ հատկապես մշակութային, հնագիտական եւ գիտական ոլորտներում կենսունակության մասին են վկայում նաեւ մի շարք նշանակալից ծրագրեր, որոնց կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները հասունացել են հենց այս այցի նախապատրաստման ընթացքում. ի նկատի ունեմ Մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնը, որի պաշտոնական բացումը վաղը պատիվ կունենամ իրականացնել Նախագահ Սարգսյանի հետ Ազգային պատկերասրահում: Մենք շատ ուրախ ենք, որ այս նախաձեռնության շնորհիվ կկարողանանք փոխանցել այս ոլորտում Իտալիայի ունեցած փորձը, եւ հուսով ենք, որ կենտրոնը կարեւոր տեղ կզբաղեցնի հայ եւ ողջ տարածաշրջանի մշակութային ժառանգության արժեւորման գործում: 

Երեւանի դպրոցներից մեկում բացվելու է նաեւ երկլեզու՝ հայերենով եւ իտալերենով ուսուցման բաժին, եւ այս կապակցությամբ վստահեցրեցի Նախագահ Սարգսյանին, որ մեր երկրից իտալերենի ուսուցիչ կգործուղվի՝ սկսած հենց գալիք ուսումնական տարուց:

Իր գործունեությունն է սկսելու նաեւ «Դանթե Ալիգիերի» կենտրոնի երեւանյան կոմիտեն, դրան կավելանա նաեւ Իտալական հետազոտությունների ազգային կենտրոնի եւ Հայաստանի գիտության եւ կրթության նախարարության Գիտության կոմիտեի միջեւ գիտատեխնիկական համագործակցության վերաբերյալ փոխըմբնման հուշագրի ստորագրումը:

Նախագահ Սարգսյանի հետ ընդգծեցինք գիտական համագործակցության կարեւորությունը: Հուսով եմ, որ այն էլ ավելի կզարգանա, հատկապես աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի եւ մեր երկրների համալսարանների միջեւ գիտաշխատողների շարժունակության ծրագրերի շրջանակներում:

Նախագահ Սարգսյանի հետ կանգ առանք նաեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առկա փոխլրացման հարցերին, ինչը ներկայացնում է մեր համագործակցության համար մեծ հնարավորություններ: Հայաստանում արդեն իսկ գործում են որոշ իտալական ընկերություններ, կան ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում. այդ հետաքրքրությունը շատ մեծ է ինչպես երկկողմ համագործակցության առումով, այնպես էլ պայմանավորված այն դերով, որ Հայաստանը կարող է ունենալ ավելի ընդարձակ տարածաշրջանում: 

Նախագահ Սարգսյանին հաղորդեցի, եւ վաղը կհաղորդեմ նաեւ Վարչապետին, իտալական ընկերությունների՝ իրենց լավագույն փորձը, know how-ն, ինչպես նաեւ այն տարածաշրջանների, որտեղ այդ ընկերությունները գործունեություն են ծավալում, տնտեսական հյուսվածքին ինտեգրվելու իրենց կարողությունները փոխանցելու ամբողջական պատրաստակամության մասին: 

Լեռնային Ղարաբաղի թեմայի վերաբերյալ նախագահ Սարգսյանին հայտնեցի այն մասին, որ Իտալիան՝ նաեւ որպես ԵԱՀԿ նախագահող, ինչի իրագործումը վերապահված է այստեղ ներկա Արտաքին գործերի նախարարին, մեծ կարեւորություն է տալիս կայուն եւ տեւական լուծում որոնելուն: 

ԵԱՀԿ-ում այս նախագահության ընթացքում Իտալիան մտադիր է խթանել եւ նպաստել հակամարտության վտանգի տակ գտնվող բոլոր իրավիճակների համար նոր բանակցային ուղիների վերագործարկմանը՝ ի նպաստ ԵԱՀԿ տարածքում անվտանգության եւ կայունության:

1975 թվականին, Հելսինկյան կոնֆերանսից եւ նրա սկզբունքներից սկսած, Եվրոպան բռնեց խաղաղ համակեցություն, կայունություն եւ համագործակցություն ապահովելու դժվարին, հաճախ հակասությունների հետ բախվող ուղին. դրանք են ԵԱՀԿ գործունեության նպատակները: 

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մենք հաստատեցինք, թե որքան հաճախ են անմիջական շփումները օգտակար եղել լարվածությունը մեղմելու եւ բանակցությունները շարունակելու հնարավորությանն ընթացք տալու հարցում: 
Հետեւաբար ակնկալում ենք, որ բոլորի կողմից կլինի նոր քաղաքական կամք հակամարտությանը վերջ դնելու եւ ոչ թե ռազմական, այլ քաղաքական, տեւական, կայուն եւ գոհացնող լուծում գտնելու համար: 

Մենք աջակցել ենք եւ շարունակում ենք աջակցել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությանը՝ ուղղված հակամարտության խաղաղ լուծմանը՝ համընդհանուր ճանաչված հիմնարար սկզբունքների վրա, եւ ակնկալում ենք բանակցությունների դրական արդյունքներ:

Իտալիան մեծ ուրախությամբ է ողջունել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Մենք համարում ենք, որ այս համաձայնագիրը շատ օգտակար հարթակ է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հետագա շահավետ եւ ներդաշնակ հարաբերությունների խորացման համար, որոնք կուղղորդեն դեպի մեր ժողովուրդների բարգավաճում եւ զարգացում՝ երկու կողմերի առաջնահերթությունների եւ կարիքների հարգմամբ: 

Վստահեցրեցի Նախագահ Սարգսյանին, եւ այժմ էլ վստահեցնում եմ, որ մեր հաստատությունների կողմից կցուցաբերվի առավելագույն ուշադրություն համաձայնագրի վավերացման գործընթացին:

Հայաստանի եւ Իտալիայի միջեւ բարեկամությունը հնամենի է եւ խորը, եւ, ինչպես կարելի է արձանագրել համագործակցության բազմաթիվ ուղղություններից, այն ապագայում էլ միտված է հետագա զարգացման: 
 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris