Սիրիայի զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են Դերաա նահանգը
International newsՍիրիայի կառավարական զորքերն ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրել են երկրի հարավ-արևմտյան Դերաա նահանգը: Սյդ մասին հայտնել է Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ալ Ջաաֆարին Սոչիում բանակցությունների ժամանակ:
«Առաջին հերթին մենք խոսում ենք մեծ հաղթանակի՝ Դերաա քաղաքի և մերձակայքի ազատագրման մասին, ինչպես նաև՝ Գոլանի շրջանի ազատագրման մասին մինչև այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ավելի վաղ»,- նշել է նա:
Ավելի վաղ Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Շաջրա բնակավայրում, որն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին ամենախոշոր հենակետերից մեկն է Դերաա նահանգում: