Հակացուցված է սառնարանում պահել
LifestyleՍննդի շատ տեսակների պիտանելիության ժամկետը կարելի է երկարաձգել՝ սառեցման միջոցով: Այս մեթոդից շատ տանտիկիններ և խոհարարներ են օգտվում: Բայց երբեմն սառեցնելը ասոցացվելով չփչանալու հետ, սառնարանում տեղ են գտնում սննդի այնպիսի տեսակներ որոնք սառնությունից կարող են փչանալ կամ կորցնել են իրենց օգտակար հատկությունները: Ներկայացնում ենք որոշ ուտեստներ որոնք հակացուցված են դնել սառնարանում…
Բանան
Որպես կանոն արևադարձային մրգերը սառնարանում հնարավոր չէ երկար պահել: Երբ բանանը սառեցնելիս, կեղևը արագորեն հասունանում է, ինչպես նաև կորցնում է իր բույր: Սառեցված բանանը սենյակային ջերմաստիճանին վերադառնալուց հետո միջուկի և կեղևի հասունացման գործընթացը արագանում է…
Ռեհան

Շատ ուտեստների համար որպես համեմունք ծառայող ռեհանը հակացուցված է դնել սառնարանում: Տարածված կարծիքի համաձայն ռեհանը դնելով սառնարանում, կերկարացվի նրա պիտանելիության ժամկետը, բայց սառեցնելուց միքանի րոպե անց այն պատվում է սև բծերով և թոշնում է..
Մեղր

Մեղրը սենյակային ջերմաստիճանում գործնականում չի փչանում: Մշտապես պահպանում է իր սննդարար նյութերը: Մեղրը դնելով սառնարանում արագացվում է սառեցման գործընթացը, ինչի արդյունքում հեղուկանման զանգվածը վերածվում է ավելի պինդ զանգվածի…
Հաց

Երբ հացը սառեցվելու ընթացքում կորցնում է իր օգտակար նյութերը: Սառելուն զուգընթաց հացը ավելի քիչ է բուրում, նվազում է նաև համը:
Սուրճը

Սուրճը արգելվում է պահել սառնարանում: Սառնարանում խոնավությունը բարձր է, ինչի արդյունքում սուրճը կորցնում է համն ու բույրը: Սուրճը ավելի նպատակահարմար է պահել չոր և մութ միջավայրում, ապակե կամ կերռամիկե տարաներում…
Կարտոֆիլ

Կարտոֆիլը սառեցման զուգընթաց ձեռք է բերում թունավոր նյութեր: Վերջիններս չափազանց վտանգավոր են ստամոքսի և երիկամների համար…
Սոխ

Սոխը սառնարանում վերածվում է ջրիկ զանգվածի, վերջինսիս օգտագործումն ավելի դժվարանում է: Սենյակային ջերմաստիճանում սոխը երկար է պահպանվում: Իսկ ավելի երկար պահելու համար իդեալական պայման է մութ և չոր միջավայրը, օրինակ՝ նկուղը…
