Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մնջախաղի թատրոնն արժանացել է Անտիկ դրամայի «Ստոբի» միջազգային փառատոնի Գրան Պրիին

Culture

Երևանի մնջախաղի պետական թատրոնը Մակեդոնիայի մշակույթի թատրոն «Jordan H.K-Dzinot» ազգային ինստիտուտ-կենտրոնի և Մակեդոնիայի Վելես քաղաքի քաղաքապետարանի հրավերով հուլիսի 18-23-ը մասնակցել է Անտիկ դրամայի «Ստոբի» միջազգային 17-րդ թատերական փառատոնին՝ իր խաղացանկային «Արդաղիոն» ներկայացմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:

Ներկայացումը ցուցադրվել է հուլիսի 22-ին «Ստոբի» անտիկ ամֆիթատրոնում: Հուլիսի 29-ին փառատոնի փակման արարողության ժամանակ ազդարարվել է թատրոնի արժանանալը ԳրանՊրիին՝ լավագույն ներկայացման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես պատմում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը, նրանք արդեն Հայաստանում են եղել, երբ իմացել են հաղթանակի մասին:

«Մասնակցում էր 6 թատրոն: Բեմադրությունները հիմնականում անտիկ դրամաներ էին: Ներկայացումները ցուցադրվում էին բացօթյա ամֆիթատրոնում: Միակ մնջախաղի թատրոնը մենք էինք, բոլորը դրամատիկ, «խոսող» թատրոններ էին»,-ասաց նա:

Մնջախաղի պետական թատրոնը Հատուկ մրցանակի է արժանացել Վոլոգդայի քաղաքապետարանի կողմից ՌԴ Վոլոգդա քաղաքում անցկացվող «Голоса истории» միջազգային թատերական 14-րդ փառատոնում:

«Մենք հրավիրված էինք պատվավոր հյուրի կարգավիճակով, հանդես եկանք մրցույթից դուրս: Սակայն մեր ներկայացումից հետո ժյուրին չէր կարողացել անտարբեր մնալ: Դարձյալ վերադարձից հետո իմացանք, որ Հատուկ մրցանակի ենք արժանացել»,-ասաց նա:

Երևանի մնջախաղի պետական թատրոնը վերոնշյալ փառատոններին մասնակցել է հրավիրող կողմի ծախսերով:

 «Մենք համաձայնում ենք մասնակցել այդ փառատոններին, որովհետև հասկանում ենք, որ մեր կառավարության միջոցներն այնքան շատ չեն, որ ամեն անգամ դիմենք ու գումար ստանանք: Իսկ հրավերներ շատ ենք ունենում»,-նշեց նա:

Ժիրայր Դադասյանի խոսքով` վերջին անգամ թատրոնը ֆինանսավորվել է 5 տարի առաջ:

Շենքի մասին խոսելիս գեղարվեստական ղեկավարը նշեց, որ շենքի խնդիրը դարձյալ մնում է: «Մենք չգիտենք` երբ պիտի սկսվի ու ավարտվի մեզ հատկացված տարածքի վերակառուցումը: Մի քանի ամիս առաջ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն ասում էր, որ կսկսվի այս տարի մայիսին ու կավարտվի հաջորդ տարվա մայիսին, և ընդհանուր առմամբ կծախսվի 260 մլն դրամ: Հիմա չգիտենք` ինչ է լինելու»,- հավելեց նա:

Երևանի մնջախաղի պետականը թատրոններից միակն է, որ շենք չունի: Այդ հարցով Ժիրայր Դադասյանը մեկ ամիս առաջ հանդիպել է ՀՀ մշակույթի  փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ: «Փոխնախարարն ասաց, որ պետք է նամակ գրենք, մանրամասն շարադրենք խնդիրները: Մենք գրել, ուղարկել ենք, և մի ամիս է անցել, որևէ պատասխան չկա:  Բայց փոխնախարարը խոստացել է, որ շուտափույթ լուծելու են խնդիրը»,-ընդգծեց նա:

Մայիսին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Դադասյանն ասել էր, որ եթե  թատրոնը նոր շենք ունենա, բացումն ազդարարվելու է «Պիեռոյի երազը» նոր ներկայացմամբ:  Ռեժիսորը ոգևորվել է «Էլեկտրիկ-Երևան» շարժմամբ: «Այդ մասին պիեսն 3-4 տարի առաջ ներկայացրել ենք ֆինանսավորման, բայց չենք ստացել: Հերոսն ակտիվիստ է: Ինձ համար այդ ժամանակի բոլոր խորհրդանիշները կան ներկայացման մեջ: Երիտասարդ հերոսը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ իրեն շրջապատում է, չի հասկանում` ինչ է ուզում և դա տեսնում է երազի մեջ, որտեղ ինքը վերածվում է Պիեռոյի»,-եզրափակեց Ժիրայր Դադասյանը:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts