Կատալոնիայի առաջնորդը հայտարարել Է, որ Իսպանայի միապետը կատալոնցիների թագավորը չԷ
International newsԿատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան օգոստոսի 1-ին ասել Է, որ Իսպանայի միապետը՝ Ֆիլիպ Վեցերորդը, այլեւս տարածաշրջանի բնակիչների թարգավորը չԷ: Համապատասխան հայտարարությունն ինքնավարության ղեկավարն արել Է Կատալոնիայի լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Երբեք ուշ չԷ ներողություն խնդրել»,-ասել Է Տոռան, նկատի ունենալով թագավորի ելույթը Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեից հետո, որը Մարդիդը համարեց անօրինական: Ընդ որում՝ ինքնավարության կառավարության ղեկավարի կարծիքով, Ֆիլիպ Վեցերորդն արդեն կատալոնացիների թագավորը չԷ»:
«Իսպանիայի թագավորի նկատմամբ մեր դիրքորոշումը շատ հստակ Է. մենք չենք պատրաստվում նրան հրավիրել մեր կողմից կազմակերպվող միջոցառումներին,-նշել Է Տոռան:-Մենք նաեւ չենք պատրաստվում այցելել այն արարողություններին, որոնց արքունիքը ցանկանում Է մեզ կանչել»:
Անցյալ տարվա հոկտեմբերին տարածաշրջանի անկախության շուրջ կայացած հանրաքվեից հետո Ֆիլիպ Վեցերորդը ճառով դիմել Է ազգին: Միապետը հայտարարել Է, որ կատալոնական իշխանությունները խախտել են երկրի Սահմանադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: