Մենք պետք է արժանի լինենք խաղալու Եվրոպայի լիգայի երրորդ փուլում. Էդգար Մանուչարյան
SportԵրևանի «Ալաշկերտ»-ի և Հայաստան ազգային թիմի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի կարծիքով հայկական ակումբը մակեդոնական «Սուտյեսկա»-ի դեմ խաղի առաջին իսկ րոպեից իր խաղը պետք է թելադրի:
«Հաճելի է վերադառնալ Հայաստան: «Ալաշկերտ»-ը ցանկություն հայտնեց, որ հանդես գամ իրենց կազմում, ես էլ համաձայնեցի: Մեծ ցանկություն ունեմ օգնել «Ալաշկերտ»-ին Եվրոպայի լիգայում և Հայաստանի առաջնությունում: Բոլորս ուժերս ներդնելու եմ, որ թիմը ամեն հանդիպում խաղա միայն հաղթանակի համար»,- լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանուչարյանը:
Վերջինս փաստեց, որ մարզավիճակին նայելով կարող է ասել, որ պատրաստ է 60-70 տոկոսով, քանի որ երկու ամիս մարզվել է առանց գնդակի, միայն ֆիզիկապես: «Ուզում եմ թիմին օգտակար լինել ամբողջ մրցաշրջանի ընթացքում, ոչ թե մեկ-երկու խաղ: «Ալաշկերտ»-ի առաջին խաղը չեմ նայել, բայց իմ կարծիքով մենք մեծ առավելություն ունենք: Բայց սա ֆուտբոլ է և հարկավոր է ներդնել բոլոր ուժերը ամեն խաղում: Պետք է խաղանք ոչ թե 100, այլ 150 տոկոսով: Մենք պետք է արժանի լինենք խաղալու Եվրոպայի լիգայի երրորդ փուլում: Պետք է խաղանք նվիրումով, պետք է խաղանք մեր երկրպագուների համար և ոչ մի հնարավորություն չտանք մրցակցին: Խաղի սկզբից պետք է մեր խաղը թելադրենք հակառակորդին»,-շեշտեց հայ հարձակվողը:
Խոսելով երկրպագուների աջակցության կարևորության մասին՝ Մանուչարյանը փաստեց, որ ինչպես «Փյունիկ»-ի խաղին, այնպես էլ այս խաղում երկրպագուների հետ մեծ է լինելու: «Խաղալու ենք երկրպագուների համար և նրանք աջակցելու են ոչ թե «Ալաշկերտ»-ին կամ «Փյունիկ»-ին, այլ հայկական ակումբային ֆուտբոլին»,-ասաց հայ ֆուտբոլիստը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ը օգոստոսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետկանա մարզադաշտում հյուընկալելու է «Սուտյեսկա»-ին: Այս թիմերի առաջին խաղում հաղթել է «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով: