ԿԱՀ-ում սպանված ռուսաստանցի լրագրողները կտտանքների են ենթարկվել․ լրատվամիջոցներ
International newsԿենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանված ռուսաստանցի լրագրողները մինչև մահը կտտանքների են ենթարկվել, նման տեղեկություն է տարածել Palmarescentrafrique.com-ը։
Ըստ պորտալի տեղեկությունների՝ լրագրողներն առևանգվել են, ենթարկվել կտտանքների ու սպանվել տեղի ընդդիմադիր մահմեդական «Սելեկա» խմբավորման զինյալների կողմից։
Հայտնի է, որ այդ խմբավորումն իր ենթակայության տակ է պահում Դեկոա քաղաքի մերձակայքը, որը գտնվում է Սիբյու և Կագա Բանդորո քաղաքների միջև։
Հիշեցնենք, որ նախօրեին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում սպանվել են երեք ռուսաստանցի լրագրողներ, որոնք նկարահանումներ էին իրականացնում երկրի տարածքում։ Թիմի կազմում են եղել ազգությամբ ադրբեջանցի լրագրող Օրհան Ջեմալը, օպերատոր Կիրիլ Ռադչենկոն և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Ալեքսանդր Ռոստորգուևը։