Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները 5 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնութունում
SportՀռոմում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոսկե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը։
60 կգ քաշային կարգում բրոնզե պարգևի է արժանացել Արարատ Մանուչարյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել նաև 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը և 77 կգ քաշային Վահե Պողոսյանը, ինչպես նաև 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը։
Այսպիսով՝ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները հրաշալի արդյունքով են վերադառնում հայրենիք։ 5 մեդալ և թիմային երրորդ տեղ։