«Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի
SportԳյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբին են միացել երկու աֆրիկացի ֆուտբոլիստներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 25-ամյա կոնգոցի հարձակվող Կաբանգու Կադիմա Ջոնսը «Շիրակ» է տեղափոխվել հունգարական «Հոնվեդ» ակումբից, որտեղ հանդես է եկել 16 տարեկանից։
19-ամյա հենակետային կիսապաշտպան Մուսա Դիակիտեն Մալիից մեր ակումբ է տեղափոխվել իսպանական «Սիլտուրալ Լեոնեսա» թիմից։
Երկու ֆուտբոլիստի հետ էլ կնքվել է երկու տարվա պայմանագիր։