Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի նոր պետ է նշանակել
SocietyՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի նոր պետ է նշանակել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և դասախոսական կազմին ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։