Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ ջերմային ալիքը կարող է «տարերային աղետ» դառնալ
International newsՀյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ ջերմային ալիքը կարող է «տարերային աղետ» դառնալ եւ քաղաքացիներին կոչ արել բերքը պաշտպանել երաշտից:
Կորեական թերակղզում ռեկորդային բարձր ջերմաստիճան է: Հարավային Կորեան հայտնել է շոգի հետեւանքով 28 զոհի մասին, հաղորդում է BBC-ն:
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները նախազգուշացրել են, որ հիմնական գյուղատնտեսական կուլտուրաները, օրինակ՝ բրինձը եւ եգիպտացորենը, վտանգի տակ են, եւ քաղաքացիներին զգուշացրել են «միանալ պայքարին»՝ բերքը պաշտպանելու համար: