10+ հետաքրքիր փաստ ուղեղի մասին, որը պարտադիր է իմանալ
Lifestyle1. Հասուն մարդկանց մոտ ուղեղը կշռում է 1400 գ։ Արտաքինից այն նման է ամուր դոնդողի, և 75%-ով ջրից է կազմված:

2. Ուղեղ է մտնում 20-25% արյուն: Որքան լարված եք մտածում, այնքան շատ արյուն է մատակարարվում ուղեղ:

3. Ամեն մի նոր գաղափար կամ էլ հիշողություն նեյրոնների առաջացմանն է նպաստում:

4. Ուղեղում կա 1000-ից ավելի նեյրոն:

5. Ուղեղի համար չափը կարևոր չէ: Չկա ապացույց, որ ուղեղի մեծ լինելու դեպքում մարդն ավելի խելացի է մնացածից:

6. Անուշադրությունը և ցրվածությունը բնական են ուղեղի համար: Գիտնականները պարզել են, որ ուղեղի մի մասը, որը պատասխանատու է մտքերի կարգավորման համար, միշտ ակտիվ է, նույնիսկ այն ժամանակ, երբ ուղեղը հանգստանում է:

7. Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ մեծահասակների մոտ, ովքեր վարժություններ են անում հիշողությունը բարելավելու համար, 63%-ով կրճատվում են գլխացավերը:

8. Յուրաքանչյուր մարդու մոտ ամեն օր 70 000-ից ավել նոր միտք է ծագում:

9. Պատճառը, թե ինչու են հոտով առաջ եկած հիշողություններն ավելի ինտենսիվ և խորը, բացատրվում է նրանով, որ մեր հոտառությունն ավելի խորը էմոցիոնալ կապի մեջ է գտնվում ուղեղի հետ:

10. Եթե ուղեղի արյունատար անոթները ձգեն, նրանց երկարությունը կկազմի 100000 կմ: Այն կբավականացնի երկրագունդը երկու ու կես անգամ անցնելու համար: