Նրանք հորը սադրում էին և ամեն ինչ ձայնագրում. երեք դստրերի կողմից սպանվածի ընկեր
International newsԳինեսի գրքի ռեկորդակիր Բրյուս Խլեբնիկովը, որը Խաչատրյան ընտանիքի ընկերն է, գտնում է, որ խոսքը ծրագրված սպանության մասին է: Ավելի վաղ նա արդեն հերքել էր ինքնապաշտպանության վարկածը, իսկ հիմա պնդում է, որ տարեց Միխայիլը անշնորհակալ աղջիկների զոհն է դարձել:
«Հավատացեք, նրանք նրան հունից հանում էին: Եվ այնպիսի տպավորություն է, որ աղջիկները դա մտածված են արել: Ավելի շուտ, նրանք երևի վաղուց ծրագրել էին այդ սպանությունը, այդ պատճառով էլ բոլոր զրույցները ձայնագրել են, որպեսզի հետո դատարանում որպես ապացույց ներկայացնեն»,- ասել է Խլեբնիկովը:
Նրա խոսքերով՝ Խաչատուրյան քույրերը իմացել են հոր թույլ կողմերը և հասկացել են, թե ինչպես կարելի է նրան հունից հանել: Օրինակ, Միխայիլը նրանց թույլ չէր տալիս զբոսնել երեկոյան 8-ից հետո և սահմանափակում էր տղաների հետ նրանց շփումը:
Այս արգելքի խախտումը կարող էր նրան հունից հանել, և այն էլ՝ ոչ երկար ժամանակով:
«Եթե նայեք նրանց Instagram-ը, շատ հետաքրքիր բաներ կտեսնեք: Սակայն նա միայն խոսքերով էր հարձակվում աղջիկների վրա»,- պնդում է Խլեբնիկովը:
Ավելի վաղ Խլեբնիկովը պատմել էր, որ այս ընտանիքի հայրը սուրբ մարդ էր, որը երբեք ձեռք չէր բարձրացնի իր դստրերի վրա, իսկ նրա թաղմանը «ամբողջ աշխարհից կգան նրան շնորհակալ մարդիկ»: