Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել
International newsԻնդոնեզիայի Սիբերուտ կղզու մոտ տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ցնցումները գրանցվել են կիրակի UTC-ով ժամը 8.56-ին կղզուց 93 կմ հարավ: Երկրաշարժի օջախը գտնվում է 10 կմ խորության վրա:
Այս պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: