Վրաստանի որոշ բնակիչներ չգիտեն ինտերնետն ինչ է. հարցում
International newsՎրաստանի բնակչության մի փոքր մասը ինտերնետի մասին երբեք չի լսել, եւս մոտ քառորդ մասը դրանից երբեք չի օգտվել: Հարցման նման տվյալներ են հրապարակվել, որն անցկացրել է ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI):
Հարցվածների 1 տոկոսը պատասխանել է, որ չգիտի ինչ է ինտերնետը, երբ հետազոտողները հարցրել են, թե որքան հաճախ են համացանց մտնում: Եվս 28 տոկոսը հայտարարել է, որ ինտերնետից երբեք չի օգտվել: Ըստ որում՝ օնլայն կապի մեջ են մտնում Վրաստանի բնակիչների կեսից մի փոքր ավելին, եւս 10 տոկոսը ինտերնետից օգտվում է շաբաթական մեկ անգամ:
Հարցման համաձայն՝ ինտերնետից օգտվող առավել մեծ թվով մարդիկ բնակվում են մայրաքաղաք Թբիլիսիում: Այստեղ 81 տոկոսը մշտապես ինտերնետ է մտնում, եւս 3 տոկոսը համացանցից օգտվում է շաբաթական մեկ անգամից պակաս, իսկ 16 տոկոսն ընդհանրապես չի օգտվում: