Մահափորձ Վենեսուելայի նախագահի դեմ. գործարկվել է պայթուցիկ անօդաչու
International newsՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձի հետեւանքով 7 մարդ վիրավորվել է: Ինքը՝ նախագահ Մադուրոն, չի տուժել: Վենեսուելայի Union Radio-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նախարար Ռոդրիգեսն ն ասել է. «Նախագահ Մադուրոն չի տուժել, ցավոք, 7 աշխատակիցներ վիրավորվել են»:
Մահափորձն իրականացվել է անօդաչուների միջոցով, որոնց վրա ամրացված է եղել պայթուցիկ: Դրանք գործարկվել են Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, երբ նախագահ Մադուրոն ելույթ էր ունենում:
Նախարարի փոխանցմամբ, անօդաչուները վնասազերծվել են: Ռոդրիգեսի խոսքով, Վենեսուելայի նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքին:
Մայրաքաղաք Կարակասում պայթյունը որոտացել է շաբաթ օրը՝ օգոստոսի 4-ի : Երկրի գլխավոր դատախազը կատարվածը որակել է ահաբեկչություն: Վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը ստանձնել է Մադուրոյի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը: Այդ մասին խմբավորումը հայտնել է Թվիթերի միկրոբլոգում: