Կրասնոյարսկում նկարահանվել է Մի-8 ուղղաթիռի կործանումը (տեսանյութ)
TVԿրասնոյարսկի երկրամասում նկարահանվել է Մի-8 ուղղաթիռի կործանումը։
Տեսանյութում այրվող ուղղաթիռն է։ Անկումից հետո վառելիքի բաքերը պայթել են։
Վթարի հետևանքով զոհված 15 անձանցից 5-ը «Ռոսնեֆտ» կազմակերպության դուստր «ՌՆ-Վանկոր» ընկերության աշխատակիցներ են եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:
«Զոհվածներից 5-ը մերոնցից են եղել, մյուսները՝ կապալառուներ, ևս 3-ը՝ անձնակազմի անդամներ»,- ասել է նա՝ ճշտելով, որ աշխատողները եղել ՌԴ տարբեր տարածաշրջաններից:
Հիշեցնենք, որ «UTair» ավիաընկերությանը պատկանող ՄԻ-8 ուղաթիռը, որն իրականացնում էր Վանկոր-Պուրպե չվերթը, կործանվել է թռիչքի կետից ոչ հեռու` Կրասնոյարսկի երկրամասի հյուսիս-արևմուտքում գտնվող Տուրուխանսկի շրջանում: Նախնական տեղեկություններով՝ այն բախվել է մեկ այլ` բեռնատար ուղղաթիռի: Օդանավում եղել են անձնակազմի 3 անդամները և 15 ուղևորներ` «ՌՆ-Վանկոր» և այլ կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք բոլորը զոհվել են:
Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել։