«Մանչեսթեր Սիթին» դարձավ Անգլիայի Սուպերգավաթակիր
SportԼոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացավ Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը:
Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, ով աչքի ընկավ 13-րդ և 58-րդ րոպեներին:
«Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ 5-րդ անգամ է դառնում Անգլիայի Սուպերգավաթակիր: Այս տիտղոսը նրանք նվաճում են 2012 թվականից հետո առաջին անգամ: