Շվեյցարական Ալպերում ինքնաթիռի կործանման ականատեսը ներկայացրել է ավիաաղետի մանրամասները
International newsՇվեյցարական Ալպերում 52 HB-HOT ինքնաթիռի կործանման ականատեսը պատմել է ավիաաղետի մանրամասները, գրում է lenta.ru-ն՝ նշելով, որ օդանավը 180 աստիճանով շրջվել է դեպի հարավ ու միանգամից ընկել է գետնին:
Աղբյուրը պատմել է, որ բեկորները ընկել են համեմատաբար փոքր տարածության վրա, ինչը բացառում է պայթյունի վարկածը:
The Aviation Herald-ի տվյալներով՝ ինքնաթիռը չի բախվել այլ փոխադրամիջոցի, կամ որևէ այլ բանի: Բացի այդ, նախքան գետնին ընկնելն այն որևէ դետալ չի կորցրել:
Հայտնի է, որ օդանավն ընկել է ուղղահայաց դիրքով ու շատ մեծ արագությամբ: Կործանման պատճառների վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա:
Հիշեցնենք, որ շվեյցարական Ալպերում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ ընդհանուր 20 հոգի: JU-52 HB-HOT ինքնաթիռը Շվեցարիայի հարավից թռչում էր Ցյուրիխ:
Օդանավում եղել է 17 ուղևոր, 2 օդաչու և մեկ բորտուղեկցորդուհի:
Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են ծովի մակերևույթից 2.450 մ բարձրության վրա: