Հայտնի է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը
SportԳերմանացի սպորտային լրագրողների ասոցիացիան ընտրել է Գերմանիայի տարվա լավագույն խաղացողին:
Քվեարկության արդյունքում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոս: 28-ամյա խաղացողը նախորդ մրցաշրջանում «Ռեալի» հետ 3-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի հաղթող: Կրոսն առաջին անգամ է արժանանում այս մրցանակին:
Ֆուտբոլիստը հավաքել է 185 ձայն:
Երկրորդ հորիզոնականում է «Ֆրայբուրգի» հարձակվող Նիլս Պետերսենը (39 ձայն), երրորդը` «Շալկե-04»-ի պաշտպան Նալդոն (38 ձայն):
Գերմանիայի տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Յուպ Հայնկեսը, ով «Բավարիայի» հետ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն: 73-ամյա մարզիչն այս մրցանակը ստանում է երկրորդ անգամ. առաջին անգամ նա տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել 2013 թվականին: