Սինգապուրում գործարկվեց սահմանային հսկողության համակարգն աչքի սքանավորման միջոցով. The Straits Times
SocietyՍինգապուրի որոշ սահմանային կետերում սկսել Է գործել կատարելագործված կենսաչափական համակարգ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Straits Times-ը: Մասնավորապես, Մալայզիայի հետ ցամաքային անցումներում, ինչպես նաեւ նավահանգիստներից մեկում տեղակայվել են սահմանային հսկողության շրջանակներ, որոնցով կարելի Է անցնել աչքի ծիածանաթաղանթի սքանավորման միջոցով: Առայժմ դա մատչելի Է սոսկ երկրի քաղաքացիների եւ մշտական կարգավիճակով բնակիչների համար:
Ինչպես նշում են փորձագետները, ապագայում նման տեխնոլոգիաները դուրս կմղեն ներկայում օգտագործվող մատնադրոշմների համակարգը: Ademco Security Group ընկերության ղեկավար Թոբի Քոյի խոսքով՝ նման կենսաչափական համակարգի արժեքը մնում Է թանկ, որը մի քանի անգամ գերազանցում Է ներկայիս համակարգին: Այնուամենայնիվ նա վստահ Է, որ դա միայն ժամանակի, հնարավոր Է՝ երեք – հինգ տարվա հարց Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: