Ո՞ւմ բարեկամն է դատաբժիշկը կամ ո՞ւմ բարեկամի հրահանգով է նա գործել
SocietyՇավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էդուարդ Բաբայանը կալանավորված է Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով: Դատաբժշկական եզրակացությամբ իբր կոտրվել էր նրա կողոսկրը և ծակվել էր թոքը:
Մինչդեռ առկա փաստերը միանգամայն այլ բանի մասին են վկայում:
Հիշենք դեպքերն ըստ հերթականության. և այսպես, Վյաչեսլավ Հարությունովը, դեպքի հենց հաջորդ օրը խոսելով լրագրողների հետ, նախ հերքել է մինչ այդ պրոմեդոլ դեղի ազդեցության տակ տված ցուցմունքը, թե ինքը ծեծի է ենթարկվել:
Երկրորդ, համացանցում առկա տեսանյութերում, որոնք արվել են օրեր անց, ակնհայտ նկատվում է նրա ֆիզիկական շարժունակությունը, ինչը բացառվում է կոտրված կողոսկրի դեպքում, և ձայնի բարձր տոնայնությունը, ինչն էլ բացառվում է ծակված թոքի առկայության պարագայում:
Եթե ես, չլինելով դատաբժիշկ կամ փորձագետ, կարողանում եմ նկատել այս ակնհայտ իրողությունները, ապա ուզում եմ հրապարկվի, թե ո՞վ է այդ դատաբժիշկը, ով նման եզրակացություն է տվել, ու՞մ բարեկամն է նա կամ ո՞ւմ բարեկամն է արդյոք այն պաշտոնատար անձը, ում հրահանգով է տրվել այդ եզրակացությունը:
Եվ ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ է մինչև հիմa լռում Գագիկ Ծառուկյանը և չի ինչո՞ւ նա չի զբաղվում այս ակնհյատ կեղծ եզրակացության դեպքով՝ այսպես կոչված «դատաբժիշկի» պատասխանտվության ենթարկելու համար:
Ստորև ներկայացնում եմ տեսանյութը, որտեղ «ծանր մարմնական վնասվածք» ստացած Հարությունովը դեպքից ընդամենը օրեր անց լիակատար առողջ մարդու պես խոսում է լրագրողի հետ: