ESem.am-ը գրում է.
Երեք տարի առաջ այս օրը` 11.11.11-ին, դերասան, հումորիստ Անդրանիկ Հարությունյանն ու կինը` Մերին, խոստացան իրար հավերժ սիրել ու հավատարիմ լինել: Խոստման համաձայն արդեն երեք տարի զույգը երջանիկ ապրում է իրենց փոքրիկի` Էլենի հետ:
Ամուսնության օրվա կապակցությամբESem.am-ը զրուցել է Անդոյի հետ:
«Անկեղծ ասած վերջին օրերին շատ մտազբաղ եմ ու մոռացել էի, որ այսօր իմ ընտանիքի համար կարևոր օր է Գիշերն ընկերս շնորհավորեց, զարմացել էի` ինչի՞ համար է շնորհավորում :)»,- ասաց Անդոն:
Զույգը հատուկ օրերի չի սպասում միմյանց սիրո խոստովանություն անելու և նվերներ տալու համար: «Ես միայն տոնական օրերին չէ, որ հիշում եմ Մերին կինս է Ամեն հնարավոր առիթի նրան սիրո խոստովանություն եմ անում: Երեկոյի համար պլաններ դեռ չենք կազմել, բայց հաստատ մի բան կմոգոնենք ու կանենք»,-ESem.am-ին վստահեցրեց հումորիստը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: