ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ սահմանել շատ ավելի խիստ պատժամիջոցներ. Մայք Պոմպեո
International newsԱՄՆ-ն մտադիր է Թեհրանի դեմ սահմանել շատ ավելի խիստ պատժամիջոցներ, քան եղել են մինչ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային համաձայնության ձեռքբերումը: Ինչպես հաղորդում է «Interfax»-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«ԱՄՆ-ն պատրաստվում է ավելի խստացնել պատժամիջոցները»,-ասել է Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան Իրանի ղեկավարության «չարամիտ գործողությունների»:
Օգոստոսի 6-ին լրանում է ժամկետը, երբ ԱՄՆ-ն պետք է վերականգնի Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը: