Վենեսուելայում Մադուրոյի դեմ մահափորձի հեղինակները մեղադրվել են հայրենիքի դավաճանության համար
International newsՎենեսուելայի իշխանությունները մեղադրել են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի հեղինակներին հայրենիքի դավաճանության և ահաբեկչության համար: Այս մասին ասվում է երկրի գլխավոր դատախազության թվիթերյան էջում հրապարակված հայտարարությունում:
«Այս գործի մեջ ներգրավվածները կմեղադրվեն հայրենիքի դավաճանության, հանրապետության նախագահի սպանության անհաջող փորձի և ազգային գվարդիայի աշխատակիցներին վիրավորելու համար: Նրանց նաև մեղադրանք կառաջադրվի հանրային միջոցառումների ժամանակ պայթուցիկ սարք օգտագործելու, ահաբեկչության և հանցավոր նպատակներով դավադրության համար», - ասվում է Վենեսուելայի գլխավոր դատախազության թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ մայրաքաղաք Կարակասում տեղի է ունեցել պայթյուն:
Մադուրոն շտապ տարհանվել է, մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:
Երկրի նախագահի դեմ իրագործված մահափորձի պատասխանատվությունը ստանձնել է վենեսուելական «Ֆլանելե զինվորներ» (Soldados de Franelas) զինված խմբավորումը: