ԱՄՆ-ում ոստիկանությունը փակ համայնքում հայտնաբերել է 11 սովահար երեխաների
International newsՆյու Մեքսիկո նահանգի Տաոս շրջանի ոստիկանությունը ՀԴԲ-ի հետ միասին փակ համայնք է հայտնաբերել, որտեղ երեխաները սարսափելի պայմաններում էին ապրում, հաղորդում է USA.one-ը: Օրերս կորած 3-ամյա երեխայի որոնումների ժամանակ խուզարկուները գտել են մեկուսացված Ամալիա բնակավայրը եւ որոշել են հետեւել դրան: Շուտով պարզվել է, որ համայնքում իրավիճակը իրավապահների անհապաղ միջամտությունն է պահանջում:
Շրջանի շերիֆը հաղորդել է, որ բանակավայրում ավելի քան մեկ տասնյակ երեխա կար, որոնք ուտելու եւ խմելու ոչինչ չունեին:
Կալանավորվածներից մեկը՝ Սիրաջ Վախաջը, կասկածվում էր երեխաների առեւանգման մեջ: Մյուսը՝ Լուկաս Մորտենը, հանցագործին թաքցնելու: Ոստիկանությունը փորձել է պարզել՝ չեն թաքցնում արդյոք այդտեղ 3-ամյա տղային: Երեխային այնտեղ չեն գտել, բայց սպաները սարսափելի վիճակում գտնվող 11 երեխայի են գտել:
Երեխաների հետ 3 կին է եղել, հավանաբար նրանց մայրերը եւ 2 զինված տղամարդ: Շերիֆ Ջեֆի Հոգրեֆը հայտարարել է, որ երեխաների եւ կանանց «ուղեղը լվացել են եւ նրանք վախենում էին այդ օբյեկտը վերահսկող տղամարդկանցից»: Հոգրեֆը լսել է, որ անապատում բնակվող մարդիկ «մուսուլմանական կրոնի ծայրահեղակններ էին»: