Ավելի քան 20 հազար մարդ Է տարհանվել ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով
International newsԱվելի քան 20 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները օգոստոսի 5-ին ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Straits Times թերթը՝ հղում անելով Տարերային աղետների կանխման ազգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոյին: Նրա խոսքով՝ «առնվազն 20 հազար տեղացի բնակիչներ տների քանդվելու, ինչպես նաեւ կրկնական ցնցումների վտանգի կապակցությամբ տեղավորվել են կղզու անվտանգ վայրերում»:
Բացի այդ, հարեւան ոչ մեծ կղզիների տարածքից Լոմբոկ Է հասցվել շուրջ 2,7 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ: Գերատեսչության ներկայացուցիչը տեղեկացրել Է, որ զոհերի թիվը հասել Է 98-ի: «Բոլոր զոհվածները տեղացի բնակիչներ են»,- ճշտել Է Սուտոպո Նուգրոհոն: Վիրավորվել Է ավելի քան 230 մարդ: Պաշտոնյան նաեւ նշել Է, որ զոհվածների թիվը կարող Է աճել: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մատարամ քաղաքից (319 հազար բնակիչ) 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա Էր: Իշխանությունները նախազգուշացրել Էին ցունամիի սպառնալիքի մասին, որը օգոստոսի 6-ին հանվել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: