Մեր ըմբիշները արդարացրեցին սպասելիքները Եվրոպայի առաջնությունում. Արայիկ Բաղդադյան
SportՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների արդյունքներն աննախադեպ է համարում:
Ընդհանուր արդյունքներից շատ գոհ ենք, կարող եմ ասել, որ նման արդյունքը հատկապես ազատ ոճում աննախադեպ էր: Մեր ըմբիշներն արդարացրեցին սպասելիքները Եվրոպայի առաջնությունում: Երիտասարդների այդ նվաճումները երկար տարիների լուրջ աշխատանքի արդյունք է: Ժամանակն էր եկել, և իրենք էլ հասունացել էին մեդալների համար»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաղդադյանը:
Վերջինիս խոսքով` միակ բացթողումը Ռոման Ամոյանի հետ է կապված, որտեղ իրենց գործն արեցին մրցավարները: «Դեռևս վաղ է մտածել, որ այս երիտասարդները կլինեն նաև Տոկիոյի օլիմպիական թիմում, բայց ինչու ոչ, մի քանիսը կարող են համալրել ազգային թիմերը»,-շեշտեց գլխավոր քարտուղարը:
Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիհավաքականը նվաճել է 5 մեդալ՝ 3 ոսկե և 2 բրոնզե: Եվրոպայի չեմպիոններ են դարձել 57 կգքաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 125 կգ քաշայինՀովհաննես Մաղաքյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել 65 կգ քաշային Գեղամ Գալստյանն ու 70 կգ քաշային Արման Անդրիասյանը: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականը թիմայինհաշվարկում գրավել է 3-րդ տեղը: