Ոչ ոք չի կարողանա միաժամանակ բիզնես վարել ԱՄՆ-ի եւ Իրանի հետ. Թրամփ
International newsԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ այն ձեռնարկատերերը, որոնք աշխատում են Իրանի հետ չեն կարողանա միաժամանակ բիզնես վարել Միացյալ Նահանգների հետ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը վերականգնել Է պատժամիջոցները Թեհրանի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա օգոստոսի 7-ին գրել Է Twitter-ի իր անձնական Էջում:
«Իրանի դեմ պաշտոնապես պատժամիջոցներ են սահմանված,- հայտարարել Է Թրամփը:- Այդ պատժամիջոցներն առավելագույն վնասն են հասցնում երբեւիցե սահմանված բոլոր պատժամիջոցներից, եւ նոյեմբերին դրանք կհասցվեն նոր մակարդակի»: Նրա խոսքով՝ այն ըներությունները, որոնք բիզնես են վարում Իրանի հետ, չեն կարողանա դա անել Միացյալ Նահանգների հետ:
«Ես ամբողջ աշխարհում խաղաղության եմ ձգտում մյուսներից ոչ պակաս»,- ընդսմին հավելել Է Թրամփը: ԱՄՆ-ի նախագահը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը վերականգնվել Է օգոստոսի 7-ի կեսգիշերից:
Դրանք կվերաբերեն Իրանի ավտոմոբիլային սեկտորին, ինչպես նաեւ ոսկու եւ այլ մետաղների առեւտրին: Հակաիրանական պատժամիջոցների երկրորդ մասը պետք Է ուժի մեջ մտնի նոյեմբերի 5-ին: Այդ սահմանափակիչ միջոցները կվերաբերեն Իրանի Էներգետիկական հատվածին, ածխաջրածնային հումքին առնչվող տրանզակցիաներին եւ Իրանի կենտրոնական բանկի հետ կապված տրանզակցիաներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: