Կիպրոսում հոգեկան խնդիրներ ունեցող տղամարդը հարձակվել է ՌԴ հյուպատոսության շենքի վրա
International newsԿիպրոսի Լիմասոլ քաղաքում հոգեկան խնդիրներով տղամարդը հարձակվել է Ռուսաստանի Դաշնության դեսպանատան շենքի վրա, այս մասին տեղեկացնում է կիպրոսյան CNA գործակալությունը։
Ըստ եղած տեղեկությունների՝ 45-ամյա վարորդը մեքենան ուղղել է հյուպատոսության մուտքի վրա՝ կոտրելով մուտքի ապակին, այնուհետև փորձել է ներս մտնել ու բարձր ձայնով բղավել է։
Ոստիկանությունն անհապաղ կերպով ձերբակալել է տղամարդուն. պարզվել է, որ նա հոգեկան խնդիրներ ունի, ավելի վաղ տղամարդը բուժում է անցել հոգեբուժարանում։ Այժմ ոստիկանությունը նրան հասցրել է հիվանդանոց՝ հոգեբույժի նոր զննություն անցնելու համար։