2-3 տարի անց «Փյունիկ»-ը կխաղա Եվրոպայի լիգայի խմբային փուլում. Արթուր Սողոմոնյան
SportԵրևանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը հիացած է հայ երկրպագուներով:
«Երկար ժամանակ է, ինչ այսքան շատ երկրպագու չէի տեսել մարզադաշտում: Նրանք հրաշալի էին և աննկարագրելի մթնոլորտ կար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սողոմոնյանը:
Ակումբի նախագահի խոսքով՝ հայկական թիմը դեռևս պահպանում է շանսերը Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլ դուրս գալու համար: «Լիահույս եմ, որ Եվրոպայի լիգայի անցումային խաղը կկայանան Երևանում: Ես հեռահար նպատակներ ունեմ «Փյունիկ»-ի հետ կապված և 2-3 տարի անց թիմը կկարողանա խաղալ Եվրոպայի լիգայի խմբային փուլում»,-ասաց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Թել Ավիվի «Մաքաբի»-ի հետ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին: