Ինդոնեզիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 347-ի
International newsԻնդոնեզիայի Լոմբոկ կղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 347-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Անտարա» տեղական գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 131 զոհվածների մասին:
«Տվյալներն ստացվել են շրջանների ղեկավարների այսօրվա հանդիպմանը»,- «Անտարա»-ն մեջբերել Է Հյուսիսային Լոմբոկի օկրուգի տարերային աղետների դեմ պայքարի տարածաշրջանային գործակալության ղեկավարի խոսքը: Օգոստոսի 8-ին Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել Է, որ ավելի քան 150 հազար բնակիչներ տարերքի հարվածի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Մինչ այդ Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալությունում հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան Է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Բացի այդ, 236 բնակիչներ լուրջ վնասվածքներ են ստացել:
Ելույթ ունենալով բրիֆինգում՝ այդ գերատեսչության ներկայացուցիչը նշել Է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, եւ տարերքի հետեւանքով զոհվածների ու տուժածների թվաքանակը կարող Է աճել: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մատարամ քաղաքից (319 հազար բնակիչ) 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: