Թուրքիան ծրագրում է Չինաստանի հետ համատեղ կերպով կառուցել ևս մեկ՝ երրորդ ատոմակայանը
International newsԹուրքիան ծրագրում է իրականացնել ևս մեկ՝ երրորդ ատոմակայանի կառուցման ծրագիր՝ այս անգամ համագործակցելով Չինաստանի հետ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
Հայտնի է, որ երրորդ ատոմակայանը նախատեսվում է կառուցել Թուրքիայի եվրոպական մասում՝ Թրակիայի տարածքում, այս մասին խոսել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։
Վերջինս նշել է, որ ատոմակայանի կառուցման հստակ վայրը դեռևս որոշված չէ, սակայն Թրակիայի տարածքի ընտրությունը պատահական չէ, քանի որ Թուրքիայում ամենից շատ էլեկտրաէներգիա սպառում են հիմնականում Ստամբուլի ու Մարմարա ծովի ավազանի բնակիչները։
«Չինաստանը բավականին բաց է տեխնոլոգիաների փոխանցման առումով, այդ իսկ պատճառով երրորդ ատոմակայանի կառուցման նախագիծ մենք ցանկանում ենք իրագործել նրանց հետ», - նշել է թուրք նախարարը։