ՄԱԿ-ում Սիրիայի հակամարտությունից արտադրության կրած վնասը գնահատել են գրեթե 400 մլրդ դոլար
International newsՓորձագետները Սիրիայում արդեն յոթ տարի շարունակվող հակամարտությունից արտադրության կրած վնասը գնահատել են 388 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՄԱԿ-ի Արեւմտյան Ասիայի համար տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (ԱԱՏՍՀ) կայքում:
Գնահատականը հաշվի չի առնում մարդկանց մահերից եւ հարկադիր տեխափոխումների պատճառով որակյալ աշխատողների կորստից պատճառված վնասը:
Լիբանանյան Բեյրութում օգոստոսի 7-ին եւ 8-ին կայացել Է Սիրիայից եւ այլ երկրներից 50 փորձագետների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԱՏՍՀ-ի շրջանակներում: Հանդիպման մասնակիցները քնարկել են Սիրիայի վերկականգնման միջոցառումներն այն բանից հետո, երբ երկրում ձեռք կբերվի քաղաքական կարգավորում:
Հանդիպման մասնակիցները նաեւ քննարկել են «Սիրիա, պատերազմի յոթ տարին» վերտառությամբ զեկույցը, որում գնահատվում Է հակամարտության սոցիալ-տնտեսական ազդեցությունը: Այդ զեկույցը հրապարակվելու Է սեպտեմբերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: