Սիրիայում այլեւս չեն մնացել պաշարված շրջաններ. ՄԱԿ
International newsՊաշարված ոչ մի շրջան այլեւս չկա Սիրիայում: Այդ մասին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդի խորհրդական Յան Էգելանը:
«Այժմ Սիրիայում այլեւս չկան շրջաններ, որոնք, ՄԱԿ-ի չափանիշների համաձայն, համարվում են պաշարված»,-ասել Է նա: Մայիսին ՄԱԿ-ը հայտնել Էր, որ Սիրիայում մնացել Է միայն երեք պաշարված շրջան՝ Էլ-Ֆուան, Քեֆրայան եւ Յարմուկը:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության (ՀՀՀՎ) տվյալներով՝ 2018 թվականի սկզբից Սիրիայի պաշարված եւ դժվարամատչելի շրջաններում ավելի քան 560 հազար մարդ ստացել Է մարդասիրական օգնություն, ընդամենն այնտեղ Է ուղարկվել 15 տրանսպորտային շարասյուն: «2018 թվականի սկզբից ՄԱԿ-ը եւ նրա գործընկերները կարողացել են պաշարված եւ դժվարամատչելի շրջաններում օգնություն հասցնել 560 հազար 450 կարիքավոր մարդկանց»,-նշում Է վարչությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: