Գազայում իսրայելական օդուժի հարվածներից տուժել է 18 մարդ
International newsԻսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Գազայում գտնվող բազմահարկ շենքի ուղղությամբ, ռմբակոծության հետևանքով 18 մարդ է տուժել, այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։
Հայտնի է, որ իսրայելական կողմը հարձակումը նախաձեռնել է ի պատասխան ժամեր առաջ պաղեստինցի գրոհայինների կողմից Իսրայելի հարավում գտնվող ամենախոշոր քաղաքներից մեկի՝ Բեեր Շեվիի հրթիռակոծության։
Տեղեկությունը հաստատել է տեղի առողջապահության նախարար Աշրաֆ ալ Քիդրան։
Հիշեցնենք, որ նախօրեին իսրայելական բանակը հարձակում է նախաձեռնել պաղեստինցի գրոհայինների դիրքերի ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի սահմանին ուղղված հրթիռակոծությանը։
Ավելի վաղ պաղեստինցիները 8 հրթիռ էին արձակել Իսրայելի հարավային սահմանի ուղղությամբ։
Դրանցից երկուսը իսրայելցի զինվորականներին հաջողվել էր վնասազերծել, նվազագույնը 4 հրթիռ պայթել էր սահմանամերձ Սդերոտե քաղաքում՝ դառնալով երկու տեղացիների մարմնական վնասվածքների պատճառ։