Օրենքով գող Սերգեյ Բենթլիին ոստիկանները «կոտրեցին»... Լուսանկարներ
TV31-ամյա օրենքով գող Սերգեյ Ասատրյանը (Սերյոժա Բենթլին) դատախազությանը բողոք է ներկայացրել Նիժեգորոդսկի շրջանի Սուխոբեզվոդնի ավանի N1 ՔԿՀ–ի ոչ հարմարավետ պայմանների վերաբերյալ։ Նրա հայտարարության հիման վրա ստուգող խումբ է ժամանել։
Սովորաբար օրենքով գողերը արտոնյալ պայմաններում են գտնվում, ապրում են առանձին, ինտերնետ ու հեռախոս են ունենում, լոգանք են ընդունում, չեն աշխատում։
Սակայն Նիժեգորոդսկի գաղութի ղեկավարությունը, որտեղ հայտնվել է Ասատրյանը, թույլ չի տալիս կալանավորներին «ապրել գողական կանոններով»։ Օրենքով գողին դուր չի եկել, որ իրեն առանձին համար չեն հատկացրել, վերցրել են հեռախոսը և քաղաքացիական հագուստի փոխարեն բանտային հագուստ են տվել։ Բացի այդ, նրան ստիպել են աշխատել՝ սպառնալով չենթարկվելու դեպքում տուգանային մեկուսարան տեղափոխել։
Վրդովված կալանավորը դատախազությանը բողոք է գրել՝ նկարագրելով, թե ինչպես են իրեն նեղում։ Գաղութ է ժամանել դատախազության հանձնաժողովը։