Ի՞նչ ընտանիքից է Ռոբերտ Քոչարյանը․ Ովքեր են նրա ծնողները
TVPrimenews.am-ը գրում է.
Մարդու կյանքում ամենամեծ տեղը զբաղեցոնւմ են ծնողները և պատահական չէ, որ երեխայի՝՝ անկախ տարիքից, հաջողությունների գործում մեծ բաժինը հենց ծնողինն է։ Ռոբերտ Քոչարյանի հայտնի դեպքերից հետո, շատերը խոսեցին թե ինչ ընտանիքից է դուրա եկել նախկին նախագահը։ Primenews.am կայքը ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի ծնողներին։
Հայրը` Սեդրակ Սարգսի Քոչարյան:
Սեդրակ Քոչարյանը ծնվել է 1910 թ. Լեռնային Ղարաբաղի Աստղաշեն գյուղում։ Ավարտել է Դաղստանի Գյուղատնտեսական ինստիտուտը և երկար տարիներ Լեռնային Ղարաբաղում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ։ Նա աշխատել է մարզի գյուղատնտեսության վարչության պետ, Լեռնային Ղարաբաղի մարզսովետի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, ընտրվել է ԼՂ մազրկոմի բյուրոյի անդամ։ Սեդրակ Քոչարյանը եղել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, զբաղվել է գիտահետազոտական աշխատանքով։ Գործուն մասնակցություն է ունեցել մարզի գիտական կադրերի պատրաստմանը։ Նրա գրչին են պատկանում Լեռնային Ղարաբաղի գյուղատնտեսության խնդիրներին վերաբերող ավելի քան 20 գիտական աշխատություններ։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում