Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պահանջել Է Ռոուհանիի հրաժարականը
International newsԻրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դիմել Է հանրապետության գործող նախագահ Հասան Ռոուհանիին՝ պահանջելով պաշտոնաթող լինել հանուն ժողովրդի հանգստության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 10-ին հայտնել Է «Աշ Շարկ ալ Աուսաթ» միջարաբական թերթը:
Ահմադինեժադը տեսաուղերձում, որը հրապարակված Է նրա կայքում, հայտարարել Է, որ Իրանի երեք հանգուցային ֆիգուրները՝ նախագահ Ռոուհանին, ինչպես նաեւ Ալի եւ Սադիք Լարիջանի եղբայրները, որոնցից մեկը գլխավորում Է երկրի Մեջլիսը, իսկ մյուսն Իրանի դատական համակարգի ղեկավարն Է, ինչպես նաեւ պահպանողական դաշինքները Թեհրանում պատասխանատվություն են կրում երկրում ստեղծված իրադրության համար:
Ահմադինեժադը գտնում Է, որ նրանց հեռանալը հանգստություն ու բարգավաճում կապահովեր Իրանին:
Սա վերջին կես տարում Ահմադինեժադի երկրորդ դիմումն Է երկրի իշխանություններին՝ հրաժարականի պահանջով: Ավելի վաղ նա հանդես Է եկել Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քննադատությամբ:
Մահմուդ Ահմադինեժադն Իրանի Իսլամական Հանրապետության վեցերորդ նախագահն Է, պաշտոնավարել Է 2005 թվականի օգոստոսից մինչեւ 2013 թվականի օգոստոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: