Վենեսուելան դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով ձերբակալել Կոլումբիայում բնակվող ընդդիմադիր գործչին
International newsՎենեսուելան դիմել է Ինտերպոլին՝ խնդրելով ձերբակալել ընդդիմադիր գործիչ Խուլիո Բորխեսին, որը ներկայում Կոլումբիայում է բնակվում: Երկրի իշխանությունները նրան մեղադրում են վերջերս Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին մասնակցության մեջ, հաղորդում է AFP-ն:
Վենեսուելայի իշխանություններն արդեն մի քանի կասկածյալի են ձերբակալել, ոչրոնց մեղադրում է Կոլումբիայի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ մահափորձին մասնակցության մեջ: