Մանչեսթերում հրաձգության հետևանքով 10 մարդ է տուժել
International newsԲրիտանական Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած հրաձագության հետևանքով 10 մարդ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sky News հեռուստաընկերությունը, միջադեպը տեղի է ունեցել Մոս Սայդ շրջանում՝ քաղաքի հարավային հատվածում:
Դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում, ոստիկանությունը հարցաքննում է վկաների, ուսումնասիրում է տեսախցիկների ձայնագրությունները:
Ոստիկանության ղեկավար Դեբի Դուլին հայտնել է, որ հրաձգությունից մի քանի ժամ առաջ քաղաքի այդ հատվածում անցկացվել է Կարիբյան կառնավալը, ինչի արդյունքում փողոցները մարդաշատ են:
«Հիմա հիվանդանոցում է մի քանի մարդ տարբեր վնասվածքներով, սակայն, բարեբախտաբար, նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- ասել է նա: