Էրդողանը Թուրքիայում տնտեսական ճգնաժամի համար մեղադրել է ԱՄՆ-ին
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում սկսված տնտեսական ճգնաժամի ետևում կանգնած են Միացյալ նահանգները։ Ավելին՝ Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է նաև 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձը հովանավորելու համար, գրում է gazeteduvar.com.tr կայքը։
«Այն, ինչ չկարողացան հեղաշրջման փորձով անել՝ հիմա աշխատում են տնտեսական ճանապարհով անել», - ասել է Էրդողանը։
Նշենք, որ նախօրեին թուրքական լիրան շարունակել է արագընթաց անկումը դոլարի նկատմամբ՝ գրանցելով նոր ռեկորդ․ այսօր մեկ դոլարը Թուրքիայում վաճառվել է 6,5 թուրքական լիրայով։ Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մեկ դոլարը 5 լիրա արժեր, իսկ անցյալ ամիս՝ 4,5-4,8 լիրա։
Էրդողանը նաև քննադատել է ԱՄՆ-ին՝ Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների հետ համագործակցության համար ու հայտարարել, որ ԱՄՆ-ն իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները զոհում է ահաբեկիչներին աջակցելով։
«Այդպիսիներին մենք ասում ենք «Մնաք բարով»»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։