«Արսենալ»-ը պարտվեց Պրեմիեր լիգայի առաջին խաղում. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին
SportՖուտբոլի Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը մրցեց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
Խաղի մեկնարկից ընդամենը 13 րոպե անց «Մանչեսթեչ սիթի»-ին բացեց խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Ստերլինգը: Խաղակեսի վերջնամասում «Արսենալ»-ն առավել շատ էր տիրում գնդակին և նախաձեռնությանը: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվով՝ հօգուտ «քաղաքայինների»: Երկրորդ կեսի 62-րդ րոպեին «զինագործները» սեփական դարպասն ընդունեցին նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Սիլվան: «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» 0:2:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
«Արսենալ»-ը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 18-ին՝ արտագնա խաղում մրցելով «Չելսի»-ի հետ: