Լևոն Արոնյանը մեկնարկեց Սենթ Լուիսի մրցաշարում
SportՀայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկել է Սենթ Լուիսի արագ շախմատի մրցաշարում:
Մեկնարկում գրոսմայստերները մրցել են արագ շախմատում և 3 տուրերում Արոնյանը երկուսն ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտություն կրեց:
Այժմ Արոնյանն ունի 2 միավոր և մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է: Առաջատարը 6 միավորով Ֆաբիանու Կարուանան է: