«Բարսելոնան» 13-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
Sport«Բարսելոնան» 13-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը (երկրորդ տեղում «Ռեալն» է՝ 10): Մարոկկոյի Տանժեր քաղաքում տեղի ունեցած խաղում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ «Սեւիլիայի» նկատմամբ՝ 2:1:
«Սեւիլիայի» իսպանացի կիսապաշտպան Պաբլո Սարաբիան հաշիվը բացեց 9-րդ րոպեին: Կատալոնական թիմի պաշտպան Ժերար Պիկեն մինչեւ ընդմիջում վերականգնեց հավասարությունը: Վերջնամասում ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն արդյունավետ օգտագործեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումը:
Ավելացված ժամանակում 11 մետրանոց նշանակվեց «Բարսելոնայի» դարպասին, սակայն գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հետ մղեց «Սեւիլիայի» ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Եդերի հարվածը:
Մեսին դարձավ կատալոնական ակումբի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը (33)` շրջանցելով ճապոնական «Վիսել Կոբե» տեղափոխված Անդրես Ինյեստային::
Իսպանիայի Սուպերգավաթ
«Սեւիլիա» - «Բարսելոնա»՝ 1:2 (տեսանյութ)
Պաբլո Սարաբիա, 9 - Ժերար Պիկե, 42, Ուսման Դեմբելե, 78
Չիրացրած 11մ՝ Վիսամ Բեն Եդեր («Սեւիլիա»), 90+1