Բուխարեստում հազարավոր մարդիկ են մասնակցել կառավարության դեմ բողոքի հանրահավաքին. Agerpres
International newsԲուխարեսում օգոստոսի 12-ին ավելի քան 6 հազար բողոքավոր Էր դուրս եկել Վիկտորիայի հրապարակ հակակառավարական ցույցերի երրորդ օրը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agerpres գործակալությունը:
Մասնակիցները պահանջել են ձախ կենտրոնամետ կառավարության հրաժարականը եւ վաղաժակետ ընտրություններ, ծածանում Էին Ռումինիայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության դրոշներ: Հակակառավարական ցույցեր են անցկացվել նաեւ Ռումինիայի մյուս խոշոր քաղաքներում:
Բողոքի ցույցը Վիկտորիայի հրապարակում՝ նախարարների կաբինետի շենքի առջեւ, կազմակերպվում Է օգոստոսի 10-ից: Այդ օրը ժանդարմերիայի եւ ցուցարարների միջեւ բազմակի ընդհարումներից հետո իրավակարգի ուժերի կողմից հրապարակը մաքրվել Է արցունքաբեր գազով նռնակների եւ ջրանետիչի միջոցով: Ընդհարումների ընթացքում տուժել Է ավելի քան 450 մարդ, այդ թվում՝ 35 ժանդարմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: