Դոլարի փոխարժեքը 2016 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 68 ռուբլու նշագիծը
SocietyՕգոստոսի 13-ին Մոսկվայի բորսայի բացումից հետո դոլարի փոխարժեքն ավելացել Է 94 կոպեկով եւ հասել 68,66 ռուբլու՝ 68 ռուբլու նշագիծը գերազանցելով 2016 թվականի ապրիլից ի վեր առաջին անգամ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եվրոյի փոխարժեքը սակարկությունների սկսվելուց հետո ավելացել Է 90 կոպեկով եւ կազմել 78,15 ռուբլի: Վերջին անգամ եվրոպական արժույթը 78 ռուբլուց բարձր Է եղել 2018 թվականի ապրիլի 11-ին:
Ռուբլին լուրջ ճնշման տակ Է մի քանի օր շարունակ: Օգոստոսի 10-ին դոլարը գերազանցեց 67 ռուբլու հոգեբանորեն կարեւոր նշագիծը:
Վեջին օրերին արժութային շուկայի անկայունությունը եւ ռուբլու թուլացումը արձագանքն Է ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ նորություններին: