Yerevan, 05.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սկանդալ. Կապշեք, երբ իմանաք, թե ինչով է զբաղված եղել Կարիճ Լիլոն բերդ ընկնելուց առաջ

Blognews.am-ը գրում է.«Աբելի քույրը» հեռուստասերիալում սկսել է նկարահանվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի նախկին դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով հանրությանը հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ: Նրա հայտնվելը հեռուստասերիալում լայն քննարկումների առիթ է դարձել։BlogNews
-ը նրա հետ զրուցել է հեռուստատեսությունում հայտնվելու և բանտից հետո կյանքը փոխելու որոշման մասին։ Ըստ նրա՝ հիմա լրիվ փոխել է կյանքը։

-Լիլիա, ինչպե՞ս հայտնվեցիք «Աբելի քույրը» հեռուստասերիալում, Ձեր կերպարային գիծը երկա՞ր է լինելու։

-Չգիտեմ՝ երկարատև կլինի թե ոչ։ Մինչ այս նկարահանվել է «Որբերը» հեռուստասերիալում, որում թմրամոլի էի մարմնավորում, պարբերաբար էպիզոդներում էի նկարահանվում։ Հիմա դերասանի վարպետության դասերի եմ գնում։ Խնդրանք-նամակով դիմեցի սերիալի ղեկավարությանը և ինձ չմերժեցին։ Շնորհակալ եմ, որ մարդիկ ինձ ընդառաջեցին, և ես հնարավորություն ունեմ ինձ ցույց տալ այս ոլրտում։

– Հեռուստատեսությունում աշխատանքը նշանակում է, որ Դուք գործ ունեք հասարակության հետ, որը Ձեր հանդեպ բացասական ընկալում ունի։ Ի՞նչ ապագա եք տեսնում Ձեզ համար այս ոլորտում։ Ի՞նչ եք կարծում, ձեր ունեցած համբավը կխանգարի՞ Ձեզ։

-Դե, իհարկե, խանգարում է։ Ես կարծում եմ և հուսով եմ, որ կգա ժամանակ ու հասարակությունը, ի վերջո, կհասկանա՝ ես ինչ տեսակի մարդ եմ և կընդունի ինձ։

-Ձեր ապագան այս ոլորտում եք տեսնում։

-Նաև՝ այս։

-Իսկ բացի սա՞։ Գիտեմ, որ երաժշտական կուրսերի էլ եք գնում։ Ձեր ապագան շոու բիզնեսո՞ւմ եք տեսնում, թե՞ շոու բիզնեսից դուրս էլ եք գործունեություն ծավալելու։

-Ես ինձ տարբեր ոլորտներում եմ տեսնում ու քայլեր անում այդ ուղղություններով։ Չեմ ուզում խոսել ուրիշ քայլերի մասին, որովհետև արդյունք դեռ չկա, իսկ ես չեմ սիրում խոսել նրա մասին, ինչը դեռ նպատակ կամ երազանք է, ոչ թե իրականությունը։ Ֆիլմն իմ երազանքներից մեկն էր, որն իրականացավ, դրա համար խոսում եմ այդ մասին։

Ֆիլմում մարմնավորում եմ ակումբի մենեջերի։ Կերպարս բացասական է, սակայն չեմ կարծում, որ մարդիկ կարող են դերով որոշել՝ ինչպիսի մարդ եմ ես իրական կյանքում։

-Հանրությունը Ձեր իրական կերպարն էլ միանշանակ չի ընդունում։ Ի՞նչ ընդհանրություններ ու տարբերություններ ունեք սերիալային կերպարի հետ։

-Իհարկե։ Ես հանրության մոտ տպավորված եմ որպես կոպիտ կերպար ոչ միայն սերիալում։ Մարդկանց 99 %-ի կարծիքն իմ մասին շատ վատ է, իսկ այն 1 %-ն իմ ընկերներն են, որոնք ճանաչում են ինձ, գիտեն, որ ես այդպիսի մարդ չեմ։ Ես մի քիչ զարմացած եմ՝ ինչի՞ են մարդիկ էդքան չարացած։ Կուզեի մարդիկ մի քիչ փոխվեն, ավելի թեթև նայեն կյանքին։ Աստված ինչպես ինձ է ընդառաջել, օգնել, որ կարողանամ իմ կյանքը փոխել, երազանքներս իրականացնել, ցանկանում եմ, այդ չարացած մարդկանց մոտ էլ ստացվի դա։

-Փաստորեն, ուզում եք փոխե՞լ Ձեր կյանքը։

-Իհարկե, ոչ միայն ուզում եմ, այլև բոլոր քայլերն արել եմ ու անում եմ դրա համար։ Ես չեմ հանձնվելու, հանձնվող մարդ չեմ։

-Լիլիա, Ձեզ համար բա՞րդ էր բանտից ազատվելուց հետո կրկին ինտեգրվել հասարակությանը, որի 99 %-ի բացասական վերաբերմունքը միշտ զգացել եք։

-Իհարկե, դժվար է։ Ես գործել եմ հանցանք, բայց ոչ մեղք։ Իմ հանցանքի համար պետությունն ինձ պատժել է։ Ես իմ պատիժը լիովին կրել եմ, չար մարդկանց պատճառով մինչև հիմա նորից անցնում եմ էդ ամենի միջով։ Ինչի՞ համար, ո՞վ չի սխալվում։ Ոչ ոք չգիտի՝ վաղն իր հետ ինչ կարող է լինել, յուրաքանչյուրը կարող է ճաղերի հետևում հայտնվել։ Ինձ մի բան է հետաքրքիր. եթե մարդը որևէ հանցանք է գործել, ուրեմն ամբողջ կյանքում իրեն պետք է հալածե՞ն, չէ՞ որ մարդուն պիտի հնարավորոթյուն տալ, որ կարողանա այլ կերպ դասավորել իր կյանքը։

Չնայած ես չեմ նեղվում. այսպես ավելի շատ եմ հասկանում, որ իրավունք չունեմ շեղվելու, պետք է հասնեմ իմ բոլոր նպատակներին։ Ես արդեն հատուցել եմ նրա համար, ինչ արել եմ, և ոչ մեկի աչքերում արդարանալու ոչինչ չունեմ, ուղղակի զարմացած եմ, որն մարդիկ են այդպես տրամադրված։

-Փոշմանե՞լ եք այն հանցանքի համար, որ արել եք։ Եթե հնարավորություն լիներ ժամանակը հետ տալ, չէի՞ք անի։

-Իհարկե, եթե ժամանակը հետ տայի, չէի անի, սակայն չես էլ կարող միանշանակ պատասխանել հարցին, որովհետև կան հանգամանքներ, որոնց միջով դու դիտավորյալ չես անցնում։ Լինում են դեպքեր, երբ դա պատահական է ստացվում։ Միշտ չէ, որ անում ես այն, ինչ ծրագրել ես։ Ես կաշխատեի, որ այդ միջադեպը չլիներ և չանցնեի այդ փորձության միջով, սակայն դրա հետ միասին կարող եմ ասել, որ դա պետք էր ինձ. ես շատ բան սովորեցի, իմ կյանքում շատ բաներ ավելի քաղցրացան։ Հասարակ այգում զբոսնելն ինձ համար այլ նշանակություն ստացավ։ Երբ ազատությունից զրկված ես լինում, սկսում ես գնահատել ազատությունը։

-Բանտում անցկացրած տարինե՞րը Ձեզ մտածելու տեղիք տվեցին, որ կյանքը փոխելու, ամեն ինչ այլ կերպ սկսելու ժամանակն է։

-Ես դա հասկացել էի մինչ բանտում հայտվելս, այն ժամանակ ամեն բան գնում էր դեպի այն, որ իմ կյանքը պետք է փոխվեր, ուղղակի եղավ այդ միջադեպը, և ամեն ինչ իրար խառնվեց։ Բանտը մի քիչ այլ կողմով փոխեց իմ կյանքը, բայց կան բաներ, որ չեմ կարող բացատրել։

-Դուք արդեն ընտրել էիք Ձեր ճանապարհը, ի՞նչն էր պատճառ դարձել, որ մտածեիք Ձեր կյանքը փոխելու մասին։

-Ոչինչ հավերժ չէ։ Ես ծանր կյանք եմ ունեցել։ Այնպես չէ, որ մարդիկ լավ կյանքից են կանգնում այդ ճանապարհին։ Ես ծանր ժամանակաշրջանում հայտնվեցի այդ ճանապարհին, հետո սկսեցի քայլեր ձեռնարկել այդ ճանապարհը փոխելու համար, ինձ հնարավորություն էր պետք, որ կարողանամ ուրիշ ձև ապրել։ Ես ստեղծել էի այդ հնարավորությունը, բայց ամեն ինչ հակառակ ստացվեց։ Կարծում եմ՝ բարին դա էր։ Ես շատ եմ հավատում Աստծուն, կարծում եմ՝ Աստծո որոշումն էր, որ ես պետք է անցնեի բանտի ճանապարհը։

-Փոխվելու որոշումից հետո հայտնվեցիք բանտում, որտեղ ձեռք բերեցիք «զոն նայողի» կարգավիճակ։ Կյանքը փոխելու որոշման հետ որքանո՞վ է համադրելի բանտում «զոն նայող» լինելը։

-Ես հասկանում եմ՝ ինչ նկատի ունեք։ Զոն նայող… մեր ժողովուրդը մեկ-մեկ շատ կարճ է մտածում։ Երբ հայտնվում ես մի տեղ, որտեղ մարդիկ հայտնվել են քեզ պես խնդիրներով, ունես հնարավորություն որևէ բանով աջակցել, օգնել, կողքին լինել, մեկս մյուսին օգնում ենք, սատարում, ի՞նչ զոն նայելու մասին է խոսքը։ Ի վերջո, մենք կին ենք և այս աշխարհ եկել ենք ուրիշ նպատակով, մենք կին ենք, պետք է մայրանանք, ընտանիք ունենանք, ուրիշ կերպ ապրենք։

-Դա այն համբավն է, որը Դուք ունեք։

-Գիտեմ։ Ժողովուրդը չի թողնում, որ ես մոռանամ դրա մասին։

-Այսինքն՝ ուզում եք մոռանա՞լ դա։

-Կյանքում ոչինչ չի կարելի մոռանալ, ոչ թե չի լինի, այլ չի կարելի։ Երբ մարդը մոռանում է իր անցյալը, սկսում է լավ չտեսնել առջևը։ Միշտ պետք է հիշես անցյալդ, որ նույն սխալներդ չկրնկնես և չմոռանաս՝ ով ես եղել։ Ես չեմ մոռանում՝ ինչ ճանապարհ եմ անցել, ինչ խնդիրներ ու դժվարություններ եմ ունեցել, բայց սիրում եմ առաջ նայել։ Երբ հիշում ես՝ որքան դժվար ճանապարհ ես անցել, դիմացիդ ճանապարհն ավելի թանկ է լինում քեզ համար, որովհետև չես ուզում նորից սխալվել, որ էլի չապրես նույն դաժանությունը։

-Լիլիա, Ձեր անցած ճանապարհի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ մի հայտնի հանգամանքի. ժամանակին զբաղվել եք մարմնավաճառությամբ։ Այդ ճանապարհն է՞լ եք որոշել փոխել։

— Ինձ համար դա շատ տհաճ ու ցավալի թեմա է, սակայն կպատասխանեմ հարցին. հիմա չէ։ Ես արդեն 2 տարի է՝ փոխել եմ այդ ճանապարհը։ Ինչու եմ շեշտում 2 տարի, որովհետև 2 տարի առաջ ես դուրս եկա բաց գաղութ (ցերեկը դուրս էի գալիս աշխատանքի, երեկոյան վերադառնում էի գաղութ) և 2 տարի է՝ ընդհանրապես չեմ զբաղվում էդ գործով, դրանից առաջ էլ 4 տարի կալանավորված եմ եղել, էլի չեմ զբաղվել։ Այսինքն՝ արդեն երկար տարիներ են, ես կապ չունեմ այդ ամենի հետ ու չեմ էլ ուզում ունենալ։ Չեմ ուզում ընդհանրապես մտածել այդ մասին։

— Ձեր շրջապատն է՞լ եք փոխել։

-Իհարկե, այն շրջապատը, որը կապված էր Ձեր տված հարցի հետ, բնականաբար, ուզես-չուզես փոխում ես։ Ոչ թե որովհետև էդ մարդիկ են վատը, այլ ուղղակի չես ուզում վերհիշել էդ ամեն ինչը։ Կան մարդիկ, որոնց հետ շփվում ես, զանգում, սակայն փորձում ես քիչ-քիչ փոխել շրջապատդ։ Մենք Հայաստանում ենք, իսկ հայերի 99 %-ը չի հասկանում, որ երբ մարդու հետ շփվում ես, չի նշանակում, որ դու էլ պիտի անես այն, ինչ նա։ Ինչ նշանակություն ունի, որ մարդն էդ գործով է զբաղվում, չէ որ ինքը մարդ է։ Ես նեղվում եմ էդ ամեն ինչից, կան աղջիկներ, որոնց հետ մեծ հաճույքով էլի շփվում եմ, բայց դա չի նշանակում, որ ես պիտի զբաղվեմ դրանով։ Ես շփվում եմ, որովհետև իրենք լավ մարդ են, ինչ անենք, որ այդ ճանապարհն են ընտրել, մեկը երեխա ունի, մյուսը՝ հիվանդ ծնող։

-Այդ ճանապարհը ընտրելուց և բանտում հայտնվելուց հետո Ձեր ընտանիքի անդամները, հարազատները երե՞ս թեքեցին Ձեզանից։

-Իմ այն ընկերները, ովքեր միշտ կողքիս են եղել, ինձանից երես չթեքեցին, որովհետև ինձ ընդունել են այնպես, ինչպես կամ։

Իմ ծնողները մահացած են, ինչ վերաբերում է իմ մտերիմ բարեկամներին՝ իրենք էստեղ չեն ապրում ու, փառք Աստծո, թեև դժվարությամբ, բայց կարողացել եմ դա թաքցնել իրենցից։ Իմաստ չկար մարդկանց տրավմայի ենթարկել։ Իրենք, բնականաբար, կհասկանային ինձ, սակայն դրսում են ապրում, չէին կարողանալու այցելել ինձ, դա իրենց համար տրավմա էր լինելու։ Ավելի լավ էր, որ չիմանային։

-Երեխաներ ունե՞ք։

-Ոչ։

-Մտածո՞ւմ եք ընտանիք, երեխա ունենալու մասին։

-Շատ երկար ժամանակ է՝ ես մտածում եմ այդ մասին։ Իհարկե, առանց դրա չի լինի։ Դա իմ պարտքն է Աստծուն, նաև՝ դա երջանկություն է, ցանկացած կին ուզում է մայրանալ։

-Կողակից ունե՞ք։

-Ես չէի ցանկանա խոսել անձնականի մասին։

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun